You are viewing liana_82

Previous Entry | Next Entry

Օգտակար խորհուրդներ


  1.  Սպիտակեղենը սպիտակեցնելու համար` 
  • լողակաջրին ավելացնել անուշադրի սպիրտ և սպիտակեղենը պարզաջրել մեջը
  • 10 լ. ջրին ավելացնել 2-3 ճաշի գդալ լվացքափոշի և 2-3 գդալ սկիպիդոր, սպիտակեղենը թրջել աըս լուծույթում
  • սպիտակեղենը թրջել տաք քացախաջրի մեջ (1լ ջրին` 1 թեյի գդալ քացախ):  
2. Սպիտակ շղարշե վարագույրների դեղնածությունը վերացնելու համար տաք ջրով էմալապատ դույլի մեջ լցնել 2 ճ.գ. 3% գերօքսիդ, 1 ճ.գ. անուշադրի սպիրտ և վարագույրները թողնել մեջը 15-20 րոպե (եռացնել չի կարելի), պարզաջրել և առանց քամելւ կախել:

3. Սպիտակ , բաց գույնի բրդյա գործվածքները լվանալիս չեն մտնի, եթե օճառաջրի մեջ ավելացնել 2-3 ճաշի գդալ անուշադրի սպիրտ:

4. Եթե բրդըա հագուստը լվանալիս լմվում է, ապա ջրի մեջ լցնել քացախ և հագուստը 1-2 ժամթողնել մեջը: Մի քանի անգամ լվանալուց հետո չորացնել սրբիչի վրա: 

5.Սև գործվածքի գույնը կթարմանա, եթե պարզաջրելիս ջրին ավելացվի մի պտղունց աղ:

6.Կաշվե իրերը, ինչպես նաև կաշվե կոշիկները պահպանելու համար անհրաժեշտ է դրանք ժամանակին մաքրել կեղտից և փոշուց: Եթե կաշվե իրերը թրջվել են, դրանք պետք է մաքրել չոր շորով, վառարանների մոտ չպետք է չորացնել, դրանից իրերը փչանում են: Չորացած, կոշտացած կաշվին խորհուրդ է տրվում քսել ճարպային տարբեր նյութեր` գերչակի յուղ, ձկան յուղ: Այդ նյութերը բարակ շերտով քսում են կաշվին այնպես, որ ճարպային բծեր չմնան:
Կաշվե կոշիկը պետք է մաքրել հանելուց անմիջապես հետո, մազելուց առաջ պետք է մաքրել կեղտը և փոշին: Կոշիկը պետք է մաքրել շաբաթական 2 անգամից ոչ պակաս: Գունավոր կաշվի համար օգտագործում են անգույն կրեմ:
Որպեսզի կոշիկը չճռա, պետք է կոշկատակին հալած յուղ քսել, լավ է քսել վուշի կամ արևածաղկի ձեթ:

7. Մորթե իրերը անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ թափ տալ և բաց օդում չորացնել: Խիստ կեղտոտված մորթե հագուստը մաքրելուց առաջ պետք է աստառը հանել և մաքրել առանձին: Քրտինքի և ճարպի կեղտաբծերը մաքրում են` անուշադրի սպիրտի (1 թգ.), կերակրի աղի (3 գդալ) և ջրի (0,5 լիտր ) խառնուրդով կամ անուշադրի սպիրտի և բնափոխված սպիրտի կիսախառնուրդով:
Ճարպ կեղտերը կարելի է մաքրել նա¢ բենզինում թրջած լաթով կամ խոզանակով:
Սպիտակ մորթին բենզինով մաքրելուց հետո վրան խնամքով կարտոֆիլի օսլա ցանել, որոշ ժամանակ հետո վրայից թափ տալ: Այնուհտեև մորթին սանրել` որոշակի ուղղություն տալու համարև:

8. Հագուստին կպած ծամոնը մաքրելու համար  հարկավոր է ընդամենը մի փոքր բամբակով և ացետոնով մաքրել ծամոնը և այն իսկույն " ձեր հագուստը հանգիստ կթողնի" ` ծամոնի ոչ մի հետք անգամ չթողնելով:

9. Սպիտակ, մարմնագույն և վարդագույն պայուսակները մաքրելու համար սովորական գլուխ սոխը մաքրեք,լայնքով կտրեք և արագ, եռանդագին շփեք կեղտոտ մակերևույթը: Կեղտը ներծծած սոխի շերտը կտրեք գցեք  ու շարունակեք նույն ձևով մաքրել: 
Պայուսակի վրայից թանաքի հետքը վերացնելու համար այն մաքրեք կիտրոնի հյութով, այնուհետև խոնավ փափուկ լաթով:Եթե դա չի օգնում, բծի վրա ցանեք կերակրի աղի խոնավ շերտ և թողեք 2 օր: Այնուհետև աղը թափ տվեք, մակերևույթը մշակեք սպունգով և բևեկնայուղ(սկիպիդար )քսեք:
Եթե պայուսակի բնական կաշին մաքրելուց հետո կոշտացել է այն շփեք գերչակի յուղով թրջած փափուկ լաթով:  

Թանաքի հետքեր
 
Թանաքի հետքերը կարելի է վերացնել.
  • Տաք կաթով
  • Մածունով
  • Գլիցերինի և էթիլ սպիրտի խառնուրդով (1:1)
  • Աղի ու կիտրոնի աղի լուծույթով
  • Անուշադրի սպիրտի և ջրի խառնուրդով
  • Կերակրի սոդայով
  • Կիտրոնի հյութով
Բամբակյա, բրդյա, մետաքսյա հագուստի վրայից թանաքի լաքաները կարելի է անցկացնել.
  • Սպիրտի և ջրի խառնուրդով
  • Կիտրոնի հյութով
  • Կատվախոտի(վալերիանի) կաթիլներով
  • Քացախի էսենցիայի և ջրի խառնուրդով
Գունավոր կտոր վրայից թանաքի լաքաները մաքրել.
  • Անուշադրի սպիրտի և սկիպիտարի խառնուրդով (1:1 հարաբերությամբ) երբ թանաքը լուծվի , լավ լվանալ
  • 5 մաս գլիցերինի և 2 մաս բնափոխված սպիրտի խառնուրդով:
Կարմիր թանաքը կարելի է հեռացնել սպիրտով ու քացախով:
Քիմիական մատիտի կամ գնդիկավոր գրչի հետքը մաքրել սպիրտով:

Comments

( 2 comments — Leave a comment )
liana_82
May. 24th, 2011 07:27 pm (UTC)
թանաքի լաքաներ
Ի դեպ նշեմ, որ թանաքի լաքան գունավոր կտորի վրայից ես ինքս անց եմ կացրել բժշկական սպիրտով:
liana_82
May. 24th, 2011 07:31 pm (UTC)
ցանկանում եք վերացնել ձեր հագուստի վրայից լաքաները?
Ցանկացած կեղտաբիծ, լաքա, հետք կտորի վրա կարելի է վերացնել: Ցանկության դեպքում դիմեք և կստանաք սպառիչ պատասխաններ
( 2 comments — Leave a comment )

Profile

liana_82
liana_82

Latest Month

June 2011
S M T W T F S
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Powered by LiveJournal.com
Designed by chasethestars